Այսօր առավոտյան կատարված ծանր ոճիրը ցնցել է Սիրիայի հայությանը: «Արեւելքի» տեղեկություններով ահաբեկիչները սպանել են Սիրիայի Ղամիշլի հայավանի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը: Նրանք սպանվել են Դեր Զորում, երբ սեփական ավտոմեքենայով մեկնել էին օգնություն ցուցաբերելու Դեր Զորում ապրող հայ ընտանիքներին (այնտեղ ընդամենը մի քանի հայ ընտանիք է ապրում) և տեղեկանալու համայնքի կյանքի մասին: Հայ քահանայի և նրա հոր վրա կրակել են զենքով: Նրանց ուղեկցած սարկավագը վիրավորվել է:
Մանրամասներն՝ առաջիկայում:
Լուսանկարում՝ Հովսեփ քահանա Պետոյանը