Ժամանակն է բանալու ճանապարհը եւ Արցախի իշխանութիւններու հետ նստելու բանակցութիւններու սեղանի շուրջ։
Դիմատետրեան էջին գրած է Արցախի պետական նախարար Ռուբէն Վարդանեանը․
«Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կայ նման հետաքրքրութիւն։ Նշանակում է, որ ես ամէն ինչ ճիշդ եմ անում արցախցիների եւ մեր երկրի համար։
Ժամանակն է վերջացնել այս ամէնը։ Ժամանակն է բացել ճանապարհը եւ Արցախի իշխանութիւնների հետ նստել բանակցութիւնների սեղանի շուրջ»,- գրած է Վարդանեան: