image

«Զանգեզուրի համալիր»ին մէջ հայկական մուֆլոններ տեսնուած են

«Զանգեզուրի համալիր»ին մէջ հայկական մուֆլոններ տեսնուած են

«Զանգեզուր կենսոլորտային համալիր»ի տարածքին մէջ արձանագրուած են Հայկական մուֆլոններ: Այս մասին յայտնած  է Շրջակայ միջավայրի նախարարութիւնը:

Հայկական մուֆլոնը (լատ.՝ Ovis orientalis gmelini-վայրի ոչխար) գրանցուած է Հայաստանի Հանրապետութեան կենդանիներու Կարմիր գիրքին մէջ:

Տեսակն ընդգրկուած է Բնութեան պահպանութեան միջազգային միութեան (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակին մէջ (ver. 3.1) Vulnerable A2cde կարգավիճակով:

ԲՊՄՄ-ի Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը կը գնահատուի որպէս «Վտանգուած»։

 

Լուսանկարը՝ Ալեքսանդր Մալխասեանի