image

Ըստ Փաշինեանի իր իշխանութեան գալէն առաջ Արցախի խնդիրով տեղի ունեցած է աղէտ

Ըստ Փաշինեանի իր իշխանութեան գալէն առաջ Արցախի  խնդիրով տեղի ունեցած է աղէտ

Դեկտեմբեր 24-ին, առցանց ձեւաչափով մամուլի ասուլիսի ընթացքին, Արցախի տարածքներու ապագրաւման մասին հարցին անդրադառնալով, վարչապետ Նիկոլ Փաշինեան ըսաւ, որ պէտք է հանրութեան ներկայացնել այս հարցի բոլոր շերտերը։ 

«Պատասխանելու համար, ուշադրութիւն եմ հրաւիրելու մի հարցի վրայ, որը, գուցէ, չկարողանամ մինչեւ վերջ բացել՝  մի շարք նկատառումներով։ Բանակցային ողջ գործընթացի ընթացքում, երբեք, ոչ մի անգամ չի վիճարկուել Լեռնային Ղարաբաղում ապրած ատրպէյճանցիների իրաւունքների հարցը՝ ոչ մի իշխանութեան կողմից։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը բանակցային գործընթացում երբեք չի դիտարկուել որպէս զուտ եւ միայն հայկական միաւորում։ Բանակցային փաստաթղթերում արձանագրուած է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաեւ ատրպէյճանցիներ, եւ նրանց իրաւունքների պաշտպանութիւնը եղել է բանակցային թեմայի մէջ։ Քանիցս խօսել եմ այն մասին, որ այն բանակցային գործընթացի մէջ, որտեղ խօսւում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսուող հանրաքուէի մասին, խօսք էր գնում ԼՂ ողջ բնակչութեան մասին, ինչը նշանակում է, ոչ միայն հայկական բնակչութիւն։ Ես նախկինում, մի քանի անգամ բանակցային գործընթացում գոյութիւն ունեցած բանակցային բովանդակութեան իմ ունեցած վերապահումներն արտայայտելիս ասել եմ, որ ենթադրենք՝ այդ հանրաքուէն պէտք է տեղի ունենար, իսկ հանրային մեկնաբանութեամբ տեղի չէր ունենալու երբեք, բայց ենթադրենք հայկական մեկնաբանութեամբ պէտք է տեղի ունենար, հայկական կողմը երբեք չի ժխտել, որ այդ հաւանական հանրաքուէին պէտք է մասնակցէին նաեւ Լեռնային Ղարաբաղի ատրպէյճանցիները։ Ենթադրենք ատրպէյճանցիները պէտք է մասնակցէին այն չափով, որ չափով մեկնաբանում է հայկական կողմը։ Հիմա, երբ ինքնորոշման իրաւունքը, ենթադրենք, իրացւում էր հայկական կողմի մեկնաբանութիւնների շրջանակում, հարց է ծագում, իսկ Լեռնային Ղարաբաղի ատրպէյճանցիները այդ համաթեքսթում, իրենք էլ իրենց հերթին կարո՞ղ էին արդեօք բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը։ Ես խօսում եմ եղած բանակցային բովանդակութեան նրբութիւնների մասին, որոնք հանրայնօրէն երբեք չեն քննարկուել։ Այս համաթեքսթում ԼՂԻՄ-ի ամբողջականութեան ի՞նչ պատկեր պէտք է արձանագրուեր։ Այսօր հնչում են մտքեր, որոնք, իրականում, 2018 թուականի բանակցային բովանդակութեան հետ ոչ մի կապ չունեն։ Երբ ասում եմ՝ 2016 թուականին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղէտ, հենց այս համաթեքսթը նկատի ունեմ, որը մի շերտանի չէ։ ԼՂԻՄ-ը արձանագրուել է հայկական եւ ատրպէյճանական միաւորում՝ առնուազն բնակչութեան մասով», ըսաւ Նիկոլ Փաշինեան եւ նշեց, որ ատրպէյճանցի բնակիչներ կը նշանակէ, որ այդ մարդիկ ԼՂԻՄ-ի մէջ բնակելու իրաւունք ունեցած են: 

«Թող ինձնից առաջ բանակցողներն ասեն, թէ որտե՞ղ պէտք է բնակուէին այդ մարդիկ։ Իսկ որ հայկական կողմը բանակցութիւններում ընդունել է այս իրողութիւնը, ես դա կարող եմ ապացուցել։ Եթէ հարցնէք, թէ էդ ի՞նչ աղէտ է տեղի ունեցել բանակցութիւններում 2016 թուականին, կ'ասեմ, որ շատ կարեւոր բան է տեղի ունեցել։ 2016-ին ներկայացուել է առաջարկութիւնների երեք փաթեթ, որտեղ 2011-ից սկսած առաջին անգամ չի ներառուել նախադասութիւն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկեալ կարգավիճակ։ Սա առաջինը, բայց աղէտը սա չէ։ Այդ բանակցային փաթեթում ասւում է, որ Լեռնային Ղարաբաղը ունի օրէնսդիր մարմին, դատական իշխանութիւն եւ այլն, եւ այլն, բայց ոչ ոք չի ասում, որ Լեռնային Ղարաբաղի, այդ ժամանակաւոր կարգավիճակը ճշտգրտելու հարցը, ըստ այդ բանակցային բովանդակութեան տեղափոխուել է ՄԱԿ, եւ ասուել է, որ ՄԱԿ-ը խորհրդակցելով Ատրպէյճանի, Հայաստանի, ԵԱՀԿ Մինսքի Խմբի (ՄԽ) համանախագահների եւ ԵԱՀԿ նախագահողների հետ որոշում է կայացնում իմ նշած համակարգերի իրաւական եւ գործնական կիրառման նրբութիւնների վերաբերեալ։ Բանակցային   ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ հարցի վերջնական լուծումը լինի ԵԱՀԿ ՄԽ տիրոյթում։ 2016-ին, ըստ էութեան, հարցի լուծման յարաչափերը տեղափոխւում է  ՄԱԿ։ Եթէ ուշադրութիւն դարձրած լինէք 2017 թուականին Լեւոն Տէր-Պետրոսեանի տուած հարցազրոյցին, կը տեսնէք, որ այստեղ ասում է, որ ԼՂ կարգավիճակը որոշելու է միջազգային հանրութիւնը։ Ինքը հենց սա նկատի ունի, բայց հարցը եկաւ հասաւ ՄԱԿ։ Կանխատեսելի՞ է արդեօք, թէ ի՞նչ որոշում է կայացնելու այս հարցով ՄԱԿ Անվտանգութեան խորհուրդը։ Այստեղ լուծուելու է մի հարց՝ Լեռնային Ղարաբաղի՝ մինչեւ վերջնական կարգավիճակի որոշումը, Ղարաբաղը, ի վերջոյ ո՞ր երկրի մաս է կազմում։ Երբ սա ՄԱԿ-ում է: