29 Յուլիսին, 19։30-ին հանրահաւաք պիտի կայանայ Ֆրանսայի հրապարակը: Այս մասին յայտարարութիւն տարածած է «Դիմադրութիւն» շարժումը:
«Դիմադրութիւն շարժումը շարունակւում է։ Այս պահին կատարւում են աշխատանքներ, պլանաւորւում են առաջիկայ անելիքներն ու գործողութիւնները։
Այս ուրբաթ՝ յուլիսի 29-ին, 19։30-ին կը ներկայացնենք ընթացիկ աշխատանքների մասին զեկոյց, կը խօսենք նաեւ առաջիկայ անելիքների մասին։
Պայքարը շարունակւում է, յոգնել չկայ, նահանջել չկայ, Նիկոլը պէտք է հեռանայ»,- նշուած է Դիմադրութեան շարժման հաղորդագրութեան մէջ։