2021 թուականի Դեկտեմբերին դէպի Հայաստան զբօսաշրջային այցելութիւններու թիւը կազմած է 66.738։ Այս մասին յայտնած է Զբօսաշրջութեան կոմիտէն։
Ամէնէն շատ զբօսաշրջիկներ Հայաստան ժամանած են Ռուսաստանէն (24.048), Վրաստանէն (10.946), Իրանէն (5965), Ֆիլիփիններէն (1912), Ուքրանիայէն (1454), Հնդկաստանէն (1451), ԱՄՆ-էն (1193), Արաբական Միացեալ Էմիրութիւններէն (1077), Ղազախստանէն (680), Ֆրանսայէն (658), Թուրքիայէն (620)։