image

Թաղավարդի բնակիչները չեն կրնար այցելել իրենց հարազատներուն գերեզմանները

Թաղավարդի բնակիչները չեն կրնար այցելել իրենց հարազատներուն գերեզմանները

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեան ֆէյսպուքեան էջով գրած է․ «Թաղավարդ համայնքի բնակիչների կողմից անցած մէկ տարուայ ընթացքին անընդհատ բարձրաձայնուել է համայնքի գերեզմանատան հասանելիութեան հարցը, որը 2020 թուականի պատերազմի հետեւանքով անցել է ատրպէյճանական վերահսկողութեան տակ։ Գերեզմանատունը գտնւում է համայնքի օկուպացուած հատուածում, որը ընդամէնը մի քանի քիլոմեթր է հեռու համայնքի այն հատուածից, որում այսօր ապրում են Թաղավարդի բնակիչները։

Մարդիկ իրաւունք ունեն իրենց հարազատների յիշատակը յարգելու՝ այդ թւում նաեւ նրանց գերեզմաններին այցելելու հնարաւորություն ունենալով։ Սակայն ատրպէյճանական կողմը որեւէ ըմբռնում չի դրսեւորում եւ հնարաւորութիւն չի ընձեռում համայնքի բնակիչներին։

Հումանիտար բնոյթ կրող այս հարցի վրայ եմ ուզում հրաւիրել պետական մարմինների, ռուսական խաղաղապահ զօրակազմի, ինչպէս նաեւ միջազգային իրաւապաշտպան եւ հումանիտար առաքելութիւն իրականացնող կազմակերպութիւնների ուշադրութիւնը։

Ընդ որում այս կարեւորագոյն հարցը հաւասարապէս վերաբերում եւ մտահոգում է ոչ միայն Թաղավարդի բնակիչներին, այլեւ Արցախի օկուպացուած տարածքների բոլոր բնակիչներին»։