Երեկ երեկոյան, նախագահությամբ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, Ճրագալույցի սուրբ եւ անմահ պատարագ է մատուցվել Անթիլիասի մայրավանքում: Պատարագը մատուցել եւ hավուր պատշաճի քարոզել է Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը, տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Ս. Պատարագի ավարտին Հայրապետական թափորն ուղղվել է Վեհարանի դահլիճ, որտեղ կատարվել է Զատկական տնօրհնեքի արարողություն: Ավելի ուշ Արամ Ա կաթողիկոսը հայկական ավանդական հավկթախաղն է խաղացել Դպրեցանքի սաների հետ:
