image
Հրատապ լուրեր:

Շառլ Ազնավուրն ու Օլիմպիական խաղերը

Շառլ Ազնավուրն ու Օլիմպիական խաղերը

Իբրեւ դերասան հանդես գալով  «Խաղեր» ֆիլմում (1970)` աշխարհահռչակ հայ երգիչ Շառլ Ազնավուրը մարմնավորել է օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարաթոնի վազորդին։ Սա միակ դեպքը չէ, որ Շառլ Ազնավուրի անունը կապվում է Օլիմպիական խաղերի հետ: 

1924 թվականին, երբ ծնվել է Շառլ Ազնավուրը, Փարիզը հյուրընկալել է Ամառային Օլիմպիական խաղերը։ Այս տարի, երբ նշվում է Ազնավուրի 100-ամյակը, Փարիզը կրկին հյուրընկալում է խաղերը:

Փարիզը Ամառային Օլիմպիական խաղերի  հիմնական հյուրընկալող քաղաքն է, օլիմպիական միջոցառումներ կանցկացվեն նաեւ Մետրոպոլյան Ֆրանսիայում, ներառյալ Փարիզի հարեւան՝ Սեն-Դենի, Լե Բուրժե, Նանտեր, Վերսալ եւ Վայր-սյուր-Մարն քաղաքները

Մարզական աշխարհն ուշի ուշիով հետեւում է Օլիմպիական խաղերին:  

 

 

 

Aznavour Foundation