ԱՄՆ դեսպան Լին Թրէյսին այսօր` Յունիս 9-ին, Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Լաւրովի այցին ընդառաջ ժամանած է Հայաստանի Արտաքին գործոց նախարարութիւն: Այս մասին գրած է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ակնեսա Խամոյեանը ֆէյսպուքեան էջով:
«Ինչպէս գիտէք, Հայաստանում է գտնւում Ռուսաստանի ԱԳՆ Սերգէյ Լաւրովը, նա քիչ անց կը ժամանի ԱԳՆ: «Դիմադրութեան» շարժման մասնակիցներ արդէն գտնւում են այստեղ: Յիշեցնեն, որ Հայաստան ժամանող բարձրաստիճան հիւրերին մենք յստակ ուղերձ ունենք փոխանցելու. այս իշխանութիւնները չունեն մանտաթ հայ ժողովրդի անունից բանակցելու, հայ ժողովրդին նոր զիջումների տանելու», ըսաւ ան: