image

Քէօլնի մէջ. Շաբաթօրեայ վարժարանի ամավերջի հանդէսը (Լուսանկար)

Քէօլնի մէջ. Շաբաթօրեայ վարժարանի ամավերջի  հանդէսը (Լուսանկար)

 Գերմանիոյ  Հայոց Թեմի  Առաջնորդարանի դիմատետրեան էջէն կը կարդանք ՝

 

Շաբաթ, 25  Յունիս 2022-ին, «Հայ Տան» սրահում տեղի ունեցաւ Քէօլնի Հայ Համայնքի Շաբաթօրեայ դպրոցի եւ մանկապարտէզի սաների ուսումնական տարուայ փակման միջոցառումը:

Դպրոցի եւ մանկապարտէզի սաները նախ բեմադրեցին "Ճարաճճի մկնիկ", "Շունն ու կատուն" եւ "Չախչախ թագաւոր" հեքիաթները, ապա հանդէս եկան երաժշտական կատարումներով:

Միջոցառման ընթացքում առաջին անգամ հայկական-ժողովրդական պարով հանդէս եկաւ նաեւ Քէօլնի Հայ Համայնքի նորակազմ պարախումբը:

Միջոցառման աւարտին, համայնքիս ատենապետուհի տիկին Շաքէ Զեյնալեանը, ուսուցիչների կողմից պատրաստուած վկայականները փոխանցեց դպրոցի սաներին, որից յետոյ իր երախտիքի խօսքը փոխանցեց ծնողներին եւ ուսուցիչներին` իրենց նուիրեալ ծառայութեան համար:

Ապա իր հայրական օրհնութիւնը եւ գնահատանքի խօսքը ներկաներին փոխանցեց Գերմանիայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տէր Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը, ով նոյնպէս հրաւիրուած էր միջոցառմանը:

Սրբազանը խօսեց մեր սրտերում միշտ հայրենի երկրի` Հայաստանի նկատմամբ սերը ունենալու եւ օտարութեան մէջ մեր համայնքը "Փոքրիկ Հայաստան" դարձնելու մասին: 

Սրբազան Հօր հրաւէրով ներկաները երգեցին նաեւ Հայաստանի Հանրապետութեան Ազգային օրհներգը:

Միջոցառման աւարտին համայնքի պարտէզում երեխաների համար կազմակերպուել էին տարբեր խաղեր,  որից յետոյ ներկաները մասնակցեցին միասնական սիրոյ ճաշին:

Քէօլնի Հայ Համայնքի Շաբաթօրեայ դպրոցի եւ մանկապարտէզի դասերը կը վերսկսկուեն Օգոստոսի 13-ից: