image
Հրատապ լուրեր:

Փաշինեան հրապարակեց Եկեղեցւոյ Նորոգման «Ճանապարհային քարտէզ» մը

Փաշինեան հրապարակեց Եկեղեցւոյ  Նորոգման «Ճանապարհային քարտէզ»  մը

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ նորոգման ճանապարհային քարտէզ Կտրիճ Ներսիսեանի հեռացումէն յետոյ: Այս մասին գրած է  Նիկոլ Փաշինեան:

 

1․ Կաթողիկոսական տեղապահի ընտրութիւն՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների (մեքենականութիւններ) տրամաբանութեամբ։

 

2․ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում. Կանոնագիրը պէտք է անդրադառնայ․

 

ա) Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականի բարեւարքութեան կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին,

 

բ) Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական թափանցիկութեանը եւ դրա ապահովման երաշխիքներին,

 

գ) Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտութեանը եւ դրա ապահովման երաշխիքներին,

 

դ) Հայաստաեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունէութեան համապատասխանութեանը ՀՀ Հարկային օրէնսդրութեանը եւ դրա ապահովման երաշխիքներին․ ՀՀ օրէնսդրութիւնը իր հերթին կը նախատեսի երաշխիքներ, որ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունէութիւնից գոյացած եւ պետական պիւտճէ վճարուած հարկերը եւ տուրքերը ամբողջութեամբ կը վերադարձուեն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն,

 

ե) հոգեւոր ծառայողների սոցիալական (ընկերային) երաշխիքներին եւ դրանց ապահովման երաշխիքներին այնպէս, որ հոգեւոր ծառայողները կուտակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից (վարկեր), առողջապահութեան համընդհանուր ապահովագրութիւնից լիարժէք օգտուելու հնարաւորութիւն ստանան (ներկայումս հոգեւոր ծառայողների հիմնականում չեն օգտւում այդ համակարգերից, վարձատրութեան արձանագրուած համակարգ չունենալու պատճառով)։

 

3․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրութիւններ՝ համաձայն նոր Կանոնագրքի։

 

Յ․Գ․ Կանոնագիրը քննարկում եւ ընդունում է նման իրաւասութիւն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդութեան դէպքում, Կառավարութիւնը խորհրդատուական աջակցութիւն կը ցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին։