Վարչապետի բանբեր Նազելի Բաղդասարեան «Ազատութեան» յայտնեց, որ Հայաստանի վարչապետը եւ Ատրպէյճանի նախագահը Ս. Փեթերսպուկի մէջ քննարկեցին խաղաղութեան օրակարգին վերաբերող հարցեր։
«ԱՊՀ ոչ-պաշտօնական գագաթաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ-պաշտօնական շփումներ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ: Քննարկուել են Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան օրակարգին վերաբերող հարցեր: Քննարկումները եղել են երկկողմ ձեւաչափով», ըսած է ան։