image
Հրատապ լուրեր:

Պայքարի պտուղները

Պայքարի պտուղները

Ծաղկաշատ մայիսն օրացույցում մեր ազգային հիշողության ամիսն է։ Այն չի բերում միայն գարնան զարդ՝ ծաղիկ, այլ՝անցյալի ճիչ ու զենքի որոտ, անդուլ աշխատանք ու պայքարի ուժ․․․
Աշխատող մարդն է կերտում երկրի հիմքը՝ հույսով ու հաստատակամությամբ։ Աշխատանքի արժեքը գնահատող հայի համար հաղթանակը չէ ուժ տալիս, այլ ուժ է տալիս պայքարը։ 

Երբ պայքարում ու չես հանձնվում, այդ է ուժը, այդ է մեծագույն հաղթանակը, այդ է մեծագույն հռչակումը ՝ իբրեւ հայ, իբրեւ հաղթանակած ժողովուրդ, իբրեւ անկախ պետություն։ 

Մայիսը մեր անցյալի սխրանքների, ներկայի հավատի եւ ապագայի հույսի միաձուլումն ու արտացոլանքն է հայոց նորօրյա պատմության մեջ։ 

Դրա վառ օրինակն են շարունակական համագործակցությունը համախոհ կառույցների հետ, որոնք ընդլայնում են մեր ժողովրդի զարգացման հորիզոնները, եւ իհարկե, բոլոր ծրագրերի հիմքում ՝ անմնացորդ նվիրումն եւ մե՜ծ սերը․․․ Այսպես՝ Արցախից տեղահանված երկու ընտանիք նոր կյանք սկսելու հնարավորություն ստացավ՝ հիմնովին վերանորոգված տուն եւ սեփական ջանքերով իրենց հացը վաստակելու միջոցներ։ Եվ նման պատմությունները շատ են։

Արձանագրենք ուրեմն մեր շարունակական պայքարի պտուղները, որոնց կհետեւի, անշուշտ, հաղթանակների այգեկութը․․․

 

Վիկտոր Կարապետյան
ԱՀԱԸ-ի Արցախի բաժնի ղեկավար