Զինծառայողը, որուն հայրը որդիէն լուր չստանալու պատճառով ինքնասպանութիւն գործած էր, վերջին անգամ պատերազմէն 2 օր յետոյ զանգահարած է եւ մինչեւ այժմ կապի մէջ չէ եղած: Այս մասին յայտնեց Վարդենիսի համայնքապետ՝ Ահարոն Խաչատրեան:
«Երբ դժբախտ դէպքը տեղի էր ունեցել` հայրն իրեն կախել էր, ցերեկուայ ժամը 3-4-ի հատուածում, բայց 5-7-ի սահմաններում տղան զանգել է տուն, ասել է՝ իր հետ ամէն ինչ նորմալ է: Այդ զանգից երկու օր յետոյ էլ է զանգահարել, խօսել, սակայն դրանից յետոյ կապի դուրս չի եկել, չեն խօսել նրա հետ:Այս պահին ոչ ոք տեղեկութիւն չունի տղայից»,- ըսաւ Ահարոն Խաչատրեան:
Համայնքապետն ըսաւ, որ զինծառայողը պայմանագրային էր, ունի եղբայր եւ քոյր: Եղբայրը կը բնակի Ռուսիոյ Դաշնութիւն:
Յիշեցնենք, որ ատրպէյճանական յարձակումի առաջին օրը Վարդենիսի բնակիչներէն մէկը ինքնասպանութիւն գործած էր՝ լսելով, որ որդին գիշերը թշնամիի յարձակումէն զոհուած է: Սակայն ինքնասպանութենէն յետոյ հերքուած էր որդւոյն զոհուելու լուրը, ան զանգահարած էր տուն: