image
Հրատապ լուրեր:

Պատերազմի տարելիցէն 6 օր առաջ համերգ կայացնելը սրբապղծութիւն է

Պատերազմի տարելիցէն 6 օր առաջ համերգ կայացնելը սրբապղծութիւն է

«Այլընտրանքային նախագըծեր»ու խումբը յայտարարութիւն տարածած է, որ ստորագրած են պատերազմին զոհուած զինծառայողներու աւելի քան 340 հարազատ՝ կոչ ընելով հրաժարելու 21 Սեպտեմբերին գունագեղ միջոցառում կազմակերպելու մտադրութենէն։

Յայտարարութիւնը կը ներկայացնենք ստորեւ․

«Գործող վարչապետը կառավարութեան Սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ յայտարարել է. «Հանրապետութեան հրապարակում տեղի է ունենալու մաշտապային եւ գունագեղ տօնակատարութիւն, որն առաջին հերթին նուիրուած է լինելու Հայաստանի անկախութեան, անվտանգութեան, ինքնիշխանութեան եւ Արցախի համար կեանքը զոհած նահատակների յիշատակին»:

Մենք, հերոս, նահատակ տղաների ծնողները, կանայք, ընտանիքի անդամները Սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի առաջին տարելիցից ընդամէնը վեց օր առաջ կազմակերպուող գունագեղ համերգը համարում ենք սրբապղծութիւն, նողկալի արարք:

Մեր տղերքի զոհուելուց դեռ մէկ տարի էլ չի անցել, հարիւրաւոր ծնողներ դեռ իրենց որդիներին եւ ամուսիններին են փնտռում, ունենք գերիներ, որոնք ամէն օր ենթարկուում են անմարդկային կտտանքների: Այս պայմաններում գունագեղ համերգի անցկացումը եւ յայտարարութիւնը, որ այն նուիրուած է լինելու մեր տղերքին, համարում ենք ծանր վիրաւորանք մեզ եւ մեր տղաների յիշատակին:

Կոչ ենք անում հրաժարուել այդ մտադրութիւնից, եւ անկախութեան օրը նշել այլ՝ իրավիճակից բխող տարատեսակ միջոցառումներով:

Հերոս, նահատակ տղերքի ծնողներ, ընտանիքի անդամներ»: