Շաբաթ Նիկոլը թիկնազօրով ու անվտանգ մարդոցմով իբր շրջայց կը կատարէր երկրին մէջ: Այս մասին Facebook-ի իր էջին գրած է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը, անդրադառնալով Արմաւիրի մարզ Նիկոլ Փաշինեանի այցելութեան:
Ան մասնաւորապէս, նշած է. « Մէկ դրուագ շատ յատկանշական է. «Ծանօթացայ ՀՀ պետական պիւտճէի միջոցներով Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակութեան ճանապարհի 8,5 քմ հատուածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Հիմնանորոգուող ճանապարհահատուածն ընդգրկում է մարզի Մարգարա, Վարդանաշէն, Երասխահուն, Ջրարբի, Ապագայ, Լուսագիւղ բնակավայրերը»: Այս գրառումն էր կատարել նա ու տեսանիւթ տեղադրել։ Գիւղացիներից մէկն անգամ նրանից շնորհակալութիւն յայտնեց, որ իբր դժոխքից է ազատել։ Միւսները միաբերան՝ բոլոր հարցերը լուծուած են, խնդիր չունեն։ Միայն մէկը համարձակուեց ասել, թէ ելեկտրականութեան հարց կայ, ենթակայաններն են քիչ, ասել է թէ՝ պարբերական անջատումներ կան։ Այստեղ նիկոլը խառնուեց, համոզուելով, որ նման խնդիր կայ, էլի չքմեղացաւ՝ տե բոլոր խնդիրները չեն լուծուի միանգամից։
Բայց, հիմա դժոխքից ազատուելու ու գիւղացիների հրճուանքի մասին։ Նիկոլն ծանօթանում էր, իր խօսքով, «Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակութեան ճանապարհի 8,5 քմ հատուածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին»։ Դեռ գլուխը քարը, որ խառնուած հարցնում է, թէ որտեղ է Լուսագիւղը, տեղն անգամ չգիտեր։ Մի քանի օր առաջ էլ իր մենախօսութիւն-ասուլիսում անգամ տեղեակ չէր, որ Արցախում Սուս գիւղ կայ Բերձորում, որը պատրաստուում է յանձնել թշնամուն։ Իսկ հիմա տարօինակը. Թուրքիայի սահման-Մարգարա ճանապարհը 30 տարի փակ է եղել, ու մէկ էլ պարզուում է վերանորոգուում է, ու Նիկոլն էլ շտապել է վերանորոգման աշխատանքներին ծանօթանալ։
ԻՆՉՈՒ՞ 1. Նախ տարածաշրջանային կոմունիկացիակների (հաղորդակցութիւններու) բացման մասին յայտարարարութիւններում խօսուում էր Կարս-Կիւմրի երկաթգծի մասին։ «…ըստ էութեան, երկաթուղին, որի մասին խօսում ենք, Երասխից մինչեւ Կիւմրի գոյութիւն ունի, գիտէք, որ Գիւմրիից Կարս երկաթուղի նոյնպէս գոյութիւն ունի»: Ակնարկել էր Նիկոլ Փաշինեանը ՀՀ կառավարութեան նիստում:
2. Յետոյ արդէն Ռուբինեան-Քըլըչ վերջին հանդիպմանն անակնկալ յայտարարուեց, թէ՝ «Կողմերը պայմանաւորուել են հնարաւոր ամենասեղմ ժամկէտներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարաւորութիւն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար եւ որոշել են սկսել այդ ուղղութեամբ անհրաժեշտ գործընթացները»:
ԱՍԵԼ Է ԹԷ, Հայաստանի եւ Թուրքիայի ՑԱՄԱՔԱՅԻՆ սահմանով՝ Մարգարա-Ալիջան սահմանակէտով անցնելու մասին Հայաստանի եւ Թուրքիայի յատուկ ներկայացուցիչների միջեւ համաձայնութիւն կայացել է 2022 թուականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում։ 2022 թուականին միայն հայերն ու թուրքերը համաձայնուել են իբր բացել երկու երկրների ցամաքային, տրանսպորտային (փոխադրային) սահմանը։ Մի քանի օր յետոյ Նիկոլն արդէն Կառավարութեան նիստում յանձնարարել է, որ այդ համաձայնութեան ուղղութեամբ աշխատանքներ տանեն։ «Հիմա, շատ կարեւոր է, որպէսզի մեր գերատեսչութիւնները Թուրքիայի համապատասխան գերատեսչութիւնների հետ աշխատեն, որովհետեւ քաղաքական պայմանաւորուածութիւնը պայմանաւորուածութիւն, բայց այդ աշխատանքից է կախուած դրանց իրագործումը: Իմ յանձնարարութիւնն է, որպէսզի կոորդինացուած (համակարգուած) աշխատենք, որ հնարաւորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները». Ասել է նա յուլիսի 7-ին կայցած նիստում։ Հիմա արդէն, հայ-թուրքական ցամաքային սահմանով երթեւեկ կազմակերպելու մասին Ռուբինեանի ու Քըլըչի հանդիպման արդիւնք-պայմանաւորուածութեան առիթով 7 օր յետոյ յանձնարարութիւն տուած Նիկոլը 3 օր անց այցելում է Մարգարա ու հետեւում վաղուց արդէն կառուցուող ճանապարհի շինարարութեան ընթացքին։
Լուրը լսելիս յիշեցի, որ մի անգամ հայ-թուրքական սահմանի ու ճանապարհի վերանորգման մասին պաշտօնական հաղորդագրութիւն տեսել էի ու շատ զարմացել։ Վերյիշեցի։ մինչեւ 44-օրեայ պատերազմն էր, 2020 թուականի յունիսի 26-ը։ Կառավարութեան նիստ։ Այդ օրերին Տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքային դիմակը դէմքին նախարար Սուրէն Պապիկեանը առաջարկեց 2020 թուականի պետպիւտճէում կատարել փոփոխութիւն ու յատկացնել «Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման քմ 45+300 -քմ 53+000 հատուածի հիմնանորոգման եւ հեղինակային հսկողութեան ծառութիւնների համար 1,732,805.2 հազար ՀՀ դրամ» (ՀՀ կառավարութեան նիստ, կէտ 39 Կառավարութեան նիստի օրակարգ. e-gov.am)։ Նախագիծը գրեթէ դատարկ էր, միայն գումար։ Արձանագրուած էր՝ «Նախագիծը չի նախատեսում տուեալ բնագաւառում իրականացուող գործող քաղաքականութեան փոփոխութիւն...Նախագիծը մշակուել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարարութեան կողմից: Հասարակութիւնը սոյն որոշման նախագծմանը չի մասնակցել... »։
Նիկոլն երէկ գնացել էր հետեւելու Թուրքիայի սահման-Մարգարա եւ Հայաստանի Հանրապետութեան տարածք 30 տարի փակ ճանապարհի շինարարութեան ընթաքին, որի բացման մասին Ռուբէն Ռուբինեանն ու Թուրքիայի բանագնաց Քըլըչը համաձայնուել էին 2022 թուականի յուլիսի 1-ին, Վիեննայում, բանակցութիւնների ՉՈՐՐՈՐԴ փուլի ընթացքում։
ՀԱՐՑ. Ինչու՞ էր Նիկոլը դեռ 2020 թուականի յունիսի 25-ին, 44-օրեայ պատերազմից ամիսներ առաջ կառավարութեան որշմամբ 1,732,805.2 հազար ՀՀ դրամ յատկացնում ՀՀ պետական պիւտճէից այսօր արդէն պատերազմի պարտութեան հետեւանքով պարտադրուած պայման ճանապարհի կառուցման կամ վերակառուցման համար։
ԴԱՒԱՃԱՆՈՒԹԵԱՆ մասին չեմ հարցրել դեռ»: