Հայաստանի ֆութպոլի ազգային խումբի աւագ Հենրիխ Մխիթարեանը մեծ սպասելիքներ ունի Մոնտիալի որակաւորման փուլի Հիւսիսային Մակեդոնիոյ դէմ խաղէն:
«Իմ խաղընկերները մեծ աշխատանք են կատարել նախորդ երեք խաղում եւ յաղթել ենք երեք հանդիպումներում: Մենք եկել ենք այստեղ յաղթանակի ետեւից: Հասկանում ենք խաղի կարեւորութիւնը եւ գիտենք, որ մեծ հնարաւորութիւններ ունենք այս որակաւորման փուլում»,-«Արմէնփրէս»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիսի ժամանակ ըսած է հայ կիսապաշտպանը:
Մխիթարեանի խօսքով` հաւաքականի մօտ յաղթողի հոգեբանութիւնը ձեւաւորուած է դեռ նախորդ Ազգերու լիկայէն: «Տղաները սկսել են հաւատալ իրենք իրենց եւ բարձրացել է խաղամակարդակը: Յոյս ունեմ, որ միւս խաղերում եւս մի քանի ֆութպոլիստներ իրենց վրայ կը վերցնեն այս պատասխանատուութիւնը»,-ըսած է ան:
Ֆութպոլի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի Հիւսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղը պիտի կայանայ 2 Սեպտեմբերին եւ պիտի մեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: