image

Մանտաթէն զրկուելու վերաբերեալ. Իշխան Սաղաթէլեանէն մեկնաբանութիւն

Մանտաթէն  զրկուելու վերաբերեալ. Իշխան Սաղաթէլեանէն մեկնաբանութիւն

Մենք սպասարկում ենք ՀՀ այն քաղաքացիների օրակարգը, որոնք մեզ մանտաթ են տուել: Այսօր ընդդիմութեան եւ իշխանութեան օրակարգը չի համընկնում: Մենք հաւատարիմ ենք այն օրակարգին, որին համար ձայն ենք ստացել: 

 

«Մանտաթը մեզ իշխանութիւնը չի տուել, որպէսզի զրկի: Մանտաթը ժողովուրդն է տուել, 270.000 ՀՀ քաղաքացի քուէարկել է «Հայաստան» դաշինքի օգտին»: Այս մասին ըսաւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթէլեանը:

Ան յիշեցուց, որ նախընտրական քարոզարշաւի ժամանակ դաշինքի հիմնական թեզերէն մէկը կառավարութեանը հեռացնելն ու երկիրը ստեղծուած բարդ վիճակէն դուրս բերելը, հզօր Հայաստանը ստեղծելը, Արցախէն հայերու արտաքսումը կանխելն ու արժանի խաղաղութիւն ապահովելն էր:

«Մենք սպասարկում ենք ՀՀ այն քաղաքացիների օրակարգը, որոնք մեզ մանտաթ են տուել: Այսօր ընդդիմութեան եւ իշխանութեան օրակարգը չի համընկնում: Մենք ասել ենք, որ խորհրդարան կը գնանք բացառապէս մեր օրակարգով: Եւ մենք եկանք, իսկ իշխանութիւնը փախչում է: Վաղը եթէ անհրաժեշտ լինի գնալ խորհրդարան այդ օրակարգով, իշխանութիւնը կրկին կը փախչի, քանի որ ասելիք չունի», ըսաւ Սաղաթէլեանը:

Անոր խօսքով` յիմարութիւն է զրկել մանտաթներէն: «Մենք հաւատարիմ ենք այն օրակարգին, որին համար ձայն ենք ստացել: Նրանք սրճարան են գնում բազմաթիւ ոստիկանների ուղեկցութեամբ, պառկում են քնելու եւ փողոցով քայլում են վախը սրտներում, նրանք գիտեն, որ երկար չեն մնայ իշխանութեան ղեկին: Մենք այդ աւազակախմբի հետ բաց պայքարի ենք դուրս եկել: Մանտաթը մեզ համար ընդամէնը պայքարի գործիք է: Եթէ իշխանութիւնը ցանկանում է զրկել մեզ մանտաթից, թող զրկի: Դա որեւէ կերպ չի անդրադառնայ մեր պայքարի վրայ», ընդգծեց Սաղաթէլեանը:

Նշենք, որ երէ իշխանական շրջանակներ տեղեկութիւն տարածած էին, որ ՔՊ-ն կը քննարկէ ընդդիմադիր պատգամաւորները մանտաթէն զրկելու հարցը: