Հետազօտուելէ, սրտի զոնդաւորում (քննութիւն) կատարելէ ու ճնշումս կարգաւորելէ ետք վերադարձեր եմ կալանավայր։ Այս մասին յայտարարութիւն տարածած է Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանեանը:
«Սիրելի´ հայրենակիցներ, վերջին ամիսների ընթացքում ինձ մօտ նկատուել են ճնշման պարբերական տատանումներ, որի պատճառով միշտ ինքնազգացողութիւնս վատացել է, բայց ՔԿՀ-ի աշխատակիցների արագ արձագանգման շնորհիւ վիճակս կարգաւորուել է։ Վերջին օրերին կրկին եղել են կրիտիկական սրացումներ, ինչի պատճառով տեղափոխուել եմ քաղաքացիական հիւանդանոց։
Հետազօտուելուց, սրտի զոնդաւորում կատարելուց ու ճնշումս կարգավորելուց հետո վերադարձել եմ կալանավայր։
Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել բոլորիդ` ուշադրութեան համար։
Առանձնայատուկ շնորհակալութիւն եմ ուզում յայտնել ՔԿԾ եւ ՔԿՀ ղեկավարութեանը, բոլոր աշխատակիցներին` սրտացաւ վերաբերմունքի եւ իրենց ծառայողական պարտականութիւնները որակեալ կատարելու համար, «Սբ. Գրիգոր Լուսաւորիչ» ԲԿ-ի բուժանձնակազմին՝ սրտացաւ վերաբերմունքի համար։
Փառք Աստծոյ, ինձ մօտ բացի ճնշման սրացումներից, լուրջ այլ խնդիրներ ի յայտ չեն եկել եւ այժմ ինքնազգացողութիւնս լաւ է»,- նշած է Ասլանեանը։