image

Լարսի անցման կէտին. Հայաստան «յատուկ» առաջարկներ ըրած է Ռուսիոյ

Լարսի  անցման կէտին. Հայաստան «յատուկ»  առաջարկներ ըրած է Ռուսիոյ

Ես ռուսական կողմին հայկական ինքնաշարժներուն համար արտօնեալ պայմաններ ստեղծելու առաջարկ ըրած եմ: Այս մասին ըսաւ Վերին Լարսի անցակէտին մէջ Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանեանը:

«Առաջարկի էութիւնն այն է, որ հայկական մեքենաների մաքսային ձեւակերպումը տեղի ունենա ոչ թէ հէնց Վերին Լարսի անցակէտում, այլ Հիւսիսային Օսիայի Չմի բնակավայրում, որը գտնւում է Վերին Լարսի անցակէտից 6 կիլոմետր հեռաւորութեան վրայ: Այստեղ է տեղակայուած Վլատիկավկազի մաքսակէտը:

Առաջարկը կազմուել է ռուս գործընկերների հետ համատեղ եւ այժմ քննարկման փուլում է: Գիւղատնտեսական արտադրանքի արտահանման սեզոնին այստեղով միջինը մօտ 100 հայկական մեքենայ է անցնում: Սա լուրջ թիւ է: Խնդրել եմ արագացնել այս հարցի լուծումը, հակառակ դէպքում 10 օրից փլուզում կը լինի, մեքենաների հոսքը կտրուկ կ'աւելանայ:

Սա ընդամէնը ընթացակարգային, կազմակերպչական միջոցառում է, որի իրականացումը մեծ ժամանակ չի պահանջում», ըսաւ ան:

Թանանեան ըսաւ, որ ռուսական կողմէն ընդամէնը 600-700 ինքնաշարժ կուտակուած է, օրական 500 ինքնաշարժ կ'անցնի:

«Կտրուկ աճում է մարդատար ինքնաշարժների թիւը, ինչը խոչընդոտում է բեռնատար մեքենաների շարժուելուն: Թուրքական բեռնատարները նոյնպէս լրջօրէն դանդաղեցնում են հոսքը, ասենք հայկական բեռնատարների համեմատ մաքսազերծումը 5 անգամ աւելի երկար է տեւում», յաւելեց մաքսային կցորդը: