Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի կողմից հուլիսի 3-ի լուսաբացից ի վեր սպանվել է 73 պաղեստինցի, որոնցից 33-ը զոհվել է օգնության բաշխման կենտրոնների մոտ հավաքված ամբոխի թիրախավորման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Ընդհանուր առմամբ, 48 ժամվա ընթացքում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ։
Իսրայելական ուժերն Արևմտյան ափի տարբեր շրջաններում իրականացված լայնածավալ խուզարկությունների և հարձակումների շրջանակում ձերբակալել են 41 պաղեստինցու։
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ Իսրայելը պետք է վերահսկողություն հաստատի ամբողջ Գազայի վրա՝ ընդգծելով բնակիչների՝ Գազայից արտագաղթելու անհրաժեշտությունը։