Կարմիր խաչի միջազգային կոմիտէն (ԿԽՄԿ) կը շարունակէ մնալ միակ մարդասիրական կազմակերպութիւնը, որ կը գործէ Լաչինի միջանցքով՝ աճող մարդասիրական կարիքները բաւարարելու համար:
Այս մասին հաղորդագրութիւն տարածած է ԿԽՄԿ։
«Դեղորայքի վերջին առաքումը Արցախ եղել է յուլիսի 7-ին, մինչդեռ սննդինը` յունիսի 14-ին։ ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին փոխզիջում գտնել եւ հնարաւոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար (մարդասիրական) մատակարարումների վերսկսումը»,- ըսուած է կոմիտէի հաղորդագրութեան մէջ։