image

Կալանքի տակ եղող Չալապեան բանտէն կոչ հրապարակած է

Կալանքի տակ եղող   Չալապեան  բանտէն կոչ հրապարակած է

5165 շարժման անդամ, հասարակական, քաղաքական գործիչ Աւետիք Չալապեանը կոչ յղած է կալանավայրէն:

«Սիրելի բարեկամներ, շատերիդ յայտնի է, որ Մայիսի 14-ին ես կալանաւորուել եմ շինծու քրէական գործով, որում բացակայում է որեւէ իրական յանցակազմ եւ որի միակ իրական նպատակն ինձ եւ ընկերներիս վրայ անթաքոյց քաղաքական ճնշում գործադրելն է:

Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որեւէ ապօրինի արարք կամ նոյնիսկ գործողութիւն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որեւէ քաղաքական ճնշում, ակնյայտ մեքենայութիւնների վրայ հիմուած որեւէ քրէական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականութեան համար մղուող պայքարից: Այս օրերի ընթացքում իմ կողքին են գտնուել մարդիկ` ընտանիքիս անդամները, փաստաբաններս, իմ համախոհներն ու ընկերները, որոնք ըստ ամենայնի աջակցել են ինձ եւ դրանով օգնել` տանել ինձ բաժին հասած փորձութիւնը:

Շնորհակալ եմ ձեզ բոլորին, ջերմօրէն ողջունում եմ եւ համոզուած եմ, որ միասնական ջանքերով մենք ոչ միայն կը յաղթահարենք այս փորձութիւնը, այլ նաեւ կը կարողանանք յաղթական աւարտի հասցնել մեր պայքարը եւ նոր էջ բացել մեր երկրի պատմութեան մէջ»: