Ջրականի մէջ յայտնաբերուած է եւս 1 աճիւն։ Այս մասին յայտնած է ԱՀ արտակարգ իրավիճակներու պետական ծառայութիւնը։
«Զոհուած զինծառայողների աճիւնների որոնողական աշխատանքները փրկարարական մէկ ջոկատով այսօր իրականացուել են հարաւային թեւում՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Յայտնաբերուել է եւս 1 հայ զինծառայողի աճիւն: Նրա ինքնութիւնը կը հաստատուի դատաբժշկական փորձաքննութիւնից յետոյ:
Յիշեցնենք, որ զինադադարից յետոյ` Արցախի գրաւեալ տարածքներում իրականացուած որոնումների արդիւնքում փրկարարական ջոկատները յայտնաբերել եւ տարհանել են ընդհանուր 1663 աճիւն, որոնց թւում նաեւ քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկայ ուղղութիւնների եւ արդիւնքների մասին ԱԻ պետական ծառայութիւնը կը տրամադրի յաւելեալ տեղեկութիւն»։