«Իրաւունք թերթը կը գրէ.
««Իրաւունքին» հասած տեղեկութիւնների համաձայն, Ջալալ Յարութիւնեանը նախաքննական մարմնին տուած ցուցմունքներում չի խնայել եւ որեւէ մէկին: Նրա հարցաքննութիւնից յետոյ, ըստ նոյն լուրերի, հարցաքննութեան է հրաւիրուել Օնիկ Գասպարեանը, ով եւս հլու հնազանդ ցուցմունք է տուել: Իսկ հիմնական կծիկը, ասում են քանդել է հենց ՊԲ նախկին հրամանատար Միքայէլ Արզումանեանը:
Իշխանականներին մօտ կանգնած աղբիւրների համաձայն, այս պահին հերթի առաջին համարներում են Օնիկ Գասպարեանը եւ Տիրան Խաչատրեանը»: