image

Յորդորում ենք իշխանութեանը քրեական գործի քննությիւնը իրականացնել ամենայն անաչառութեամբ, առանց տիկին Գայանէ Յակոբեանի մեկուսացման. Մայր Աթոռ

Յորդորում ենք իշխանութեանը քրեական գործի քննությիւնը իրականացնել ամենայն անաչառութեամբ, առանց տիկին Գայանէ Յակոբեանի մեկուսացման. Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգութիւնն է արտայայտում վարչապետի որդու ենթադրեալ առեւանգման մեղադրանքով որդեկորոյս ծնող Գայանէ Յակոբեանի նկատմամբ կալանք կիրառելու առնչութեամբ:

Հասարակութեան մէջ խռովութիւններ ու յուզումներ առաջացնող նման ընթացքները ազգային անվտանգութեան ներկայիս սպառնալիքների պայմաններում ծանր հարուած են հայրենիքի պաշտպանութեանը լծուած մեր զաւակների ոգու զօրութեանն ու նուիրումին եւ կարող են յանգեցնել նոր պառակտումների ազգային կեանքում:

Յորդորում ենք իշխանութեան պատկան մարմիններին, առաւելագոյնս հաշուի առնելով զոհուած զինուորի ծնողի պարագան, երկրում առկայ մտահոգութիւնները եւ զգայունութիւնները, քրէական գործի քննութիւնը իրականացնել ամենայն անաչառութեամբ, առանց տիկին Գայանէ Յակոբեանի մեկուսացման: 

Աղօթում ենք մեր հայրենիքի խաղաղութեան, մեր պետութեան անվտանգութեան համար: Աղօթում ենք նաեւ նահատակուած մեր բոլոր զաւակների հոգիների հանգստութեան համար եւ մեր զօրակցութիւնը բերում զոհուած զինուորների ծնողներին եւ ընտանիքներին: