image

«Հրապարակ». Սիւնիքի մարզի մէջ կրկին երեւելի է աննախադէպ շարժ

«Հրապարակ». Սիւնիքի մարզի մէջ կրկին երեւելի է աննախադէպ շարժ

«Հրապարակ» թերթը կը գրէ. «Սիւնիքի մարզում կրկին աննախադէպ շարժ է։ Պարբերաբար մարզ են այցելում եւրոպացի պաշտօնեաներ, դիւանագէտներ։ Նախօրէին մարզ է այցելել ոստիկանապետ Վահէ Ղազարեանը, երէկ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսեանը։ Տեղեկացանք, որ ոստիկանապետի այցի ընթացքում քննարկուել է Սիւնիքում պարեկների գործունէութեան նպատակայարմարութիւնը, չի բացառւում, որ նախատեսուածից շուտ պարեկներին գործուղեն Սիւնիք։

Յիշեցնենք, որ ներկայումս Գիւմրիում եւ Լոռիում են պարեկների ծառայութիւնը ներդրել, ընթացքի մէջ է Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տաւուշի մարզերում ներդրումը, միւս մարզերում նախատեսւում է եկող տարի, սակայն չեն բացառում, որ Սիւնիքում արագացնեն։ ԱՄՆ իշխանութիւնները եւ սորոսականները շատ են կարեւորում պարեկների ներդրումն ու Ներքին գործերի նախարարութեան ստեղծումը։ Նիկոլ Փաշինեանը վերջին մէկ ամսում երկու անգամ արդէն խորհրդակցութիւն է հրաւիրել այս հարցով, որտեղ ուժային կառոյցների հետ նոյն սեղանի շուրջ մշտապէս յայտնւում են Դանիէլ Իոաննիսեանն ու Արթուր Սաքունցը»: