image

ՀՀ նախագահն Ուրուգվայում հանդիպել է մի շարք երկրների ղեկավարների հետ

ՀՀ նախագահն Ուրուգվայում հանդիպել է մի շարք երկրների ղեկավարների հետ

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության եւ իշխանության փոխանցման հանդիսավոր արարողություններին,  հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են շուրջ մեկուկես տասնյակ երկրների ղեկավարներ, ինչպես նաեւ տարբեր մակարդակի բազմաթիվ պատվիրակություններ բոլոր աշխարհամասերից:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք երկրների նախագահների եւ բարձր ներկայացուցիչների հետ։ 

Մասնավորապես նախագահը զրույցներ է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի, Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի, Դոմինիկանայի նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադերի, ինչպես նաև միջոցառման մասնակից այլ պետությունների ներկայացուցիչների հետ:

Զրույցների ընթացքում պետությունների ղեկավարներն ու բարձր ներկայացուցիչները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ անցուդարձերի, միջազգային զարգացումների միտումների, առկա մարտահրավերների եւ  դրանց կանխարգելման ուղիների որոնման վերաբերյալ: