image

Հայոց բանակի օրուայ առիթով Մայր Աթոռում կատարուեց Հանրապետական մաղթանք (Լուսանկար)

Հայոց բանակի օրուայ առիթով Մայր Աթոռում կատարուեց Հանրապետական մաղթանք (Լուսանկար)

Յունուարի 28-ին` Հայոց բանակի օրուայ կապակցութեամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան եւ Սուրբ Յովհաննէս մատուռ-մկրտարանում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգեւոր դասը եւ արարողութեանը ներկայ ժողովուրդն աղօթք բարձրացրեցին առ Աստուած Հայաստան աշխարհի խաղաղութեան, անսասանութեան եւ  Հայոց բանակի յաղթական առաջընթացի համար:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեւոր դասի ուղեկցութեամբ այցելեց «եռաբլուրէ զինուորական պանթէոն` յարգանքի տուրք մատուցելու յանուն հայրենիքի պաշտպանութեան նահատակուած քաջորդիների յիշատակին եւ աղօթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստութեան համար:

Նորին Սրբութիւնն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաեւ ազգի հերոս զաւակների շիրիմներին` բերելով իրենց խոնարհումն ու աղօթքը: