Արցախի Հանրապետութեան Անվտանգութեան խորհուրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանեանի համար անհասկանալի է, թէ ինչպէս կարելի է տարածաշրջանային այս լարուած իրավիճակին մէջ քարոզարշաւով զբաղիլ։
«Ամօթ, է, խայտառակութիւն է։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ այստեղ ընտրութիւններ է լինելու, որովհետեւ վիճակը միջազգային, ընդհանրապէս, մեր տարածաշրջանում կատաստրոֆիկ, ծայրայեղ ծանր վիճակ է։ Խաղաղութիւնից են խօսում, բայց հիմա որեւէ փաստաթուղթ չի գործում։ Հայաստանի իշխանութիւնները խօսում են մի թղթի կտորի մասին, սակայն դա անգամ յուշագիր չէ։ Մօտ ժամանակներս քարտէզը քաղաքական փոխուելու է, հիմա նրանք, ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, նշանակութիւնը, իմացան որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկուելու են։ Հայաստանն Իրանի հետ պէտք է շատ լաւ յարաբերութիւններ պահի ու մենք պիտի լինենք Միութենական կազմում։ Հիմա անունը ինչ կը դնեն, չգիտեմ, բայց այնպէս ինչպէս եղել է Խորհրդային միութիւնը»,–ըսած է Բալասանեանը։