image
Հրատապ լուրեր:

Ֆրանսայի Ալֆովիլ քաղաքի հայկական դպրոցի աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ֆրանսայի Ալֆովիլ քաղաքի հայկական դպրոցի աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Յունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Ալֆովիլ քաղաքի Սուրբ Մեսրոպ հայկական դպրոցի շուրջ 40 աշակերտների:

Դպրոցի տնօրէն տիկին Նորա Թաշճեանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնը, տեղեկութիւններ  փոխանցեց դպրոցի ստեղծման պատմութեան, իրականացուող ծրագրերի եւ եկեղեցի-դպրոց փոխգործակցութեան մասին:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով աշակերտներին, գոհունակութեամբ արձանագրեց, որ գեղեցիկ աւանդոյթ է դարձել Ֆրանսիայի մէջ գործող հայկական դպրոցների ու վարժարանների սաների այցելութիւնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:  

Նորին Սրբութիւնը հանդիպման ընթացքում յորդորեց դպրոցի սաներին Հայաստանի տպաւորութիւններով կերտուած տեսիլքով շարունակել ուսումնառութիւնը եւ իրենց նպաստը բերել հայրենիքի զօրացմանն ու շէնացմանը: 

Հայոց Հայրապետը նաեւ իր գնահատանքը յայտնեց դպրոցի տնօրինութեանը, ուսուցչական անձնակազմին եւ հոգաբարձուներին Հայաստան եւ Մայր Աթոռ այցելութիւններ կազմակերպելու համար` մաղթելով արգասաբեր իրագործումների շարունակականութիւն եւ բարի տեսլականների իրականացում:

Իրենց հերթին աշակերտները երաժշտական կատարումով հաճելի անականկալ մատուցեցին Վեհափառ Հայարպետին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց դպրոցի աշակերտներին` նրանց ընծայելով սրբապատկերներ եւ խաչեր: