image

Facebook–ը այլեւս չարգելափակեր Մոնթէի նկարներով օգտահաշիւները

Facebook–ը այլեւս չարգելափակեր Մոնթէի նկարներով օգտահաշիւները

META ընկերութիւնը ՀՀ ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանի նկարի, պատմութեան կամ անունը օգտագործելու համար այլեւս օգտահաշիւ/ էջ / խումբ չի ջներ:

Այս մասին յայտնած է ՏՏ փորձագէտ Սամուէլ Հայրապետեանը։

«Հրամանատարի նկարը ժամանակ առ ժամանակ ջնջում են սակայն բողոքարկելու արդիւնքում հիմնականում վերականգնում են։ Նաեւ դէպքեր են լինում, որ հրամանատարի անուն ազգանունը պարունակող գրառումներն են հեռացնում որոնք բողոքարկելու արդիւնքում վերականգնւում են:

Շատ կարեւոր է աւելի ու աւելի յաճախ կիսուել հրամանատարի նկարներով ու պատմութիւններով։ Շատ կարեւոր է յաճախակի օգտագործել հրամանատարի անուն ազգանունը ու ամէն անգամ երբ META-ն կը հեռացնի դա՝ շատ կարեւոր է ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ու շահել:

Լրացում

Մենք հիմա գործ ունենք META ընկերութեան սեփական ներքին օրէնսդրութեան պահանջների հետ որոնք վաղուց ավտոմատացուած են, ասել է թէ՝ գոյութիւն ունեն բոտեր, որոնք ֆիլտրում են ըստ բառի ու ըստ նկարի եւ ջնջում այն, տեւական ժամանակ բողոքարկելու արդիւնքում մենք կը հասնենք այն կէտին որ հրամանատարի հարցը բոտերի տիրոյթից կը տեղափոխուի ռէալ ադմինների տիրոյթ, բայց սրա համար յամառ պայքար ու ժամանակ է պէտք, յամառ ու ազգային միասնական պայքար:

Յ. Գ. Հիմա մեր խնդիրը Մոնթէն է, սակայն ապագայում գուցէ այլ մեծութիւն էլ լինի, պէտք է տէր կանգնենք մեր մեծերին, մեր պատմութեանն ու մեր ինքնութեանը։ Նկարում դուք տեսնում էք META-ի կողմից ջնջնուած սակայն իմ կողմից բողոքարկման արդիւնքում վերականգնուած գրառումը։ Որպէս կանոն բողոքարկումից յետոյ վերականգնուած գրառումը/նկարը էլ երբեք չեն հեռացնում»,-գրած է ան: