Եթէ «Հայաստան» դաշինքն առաջարկէ Ռոպերթ Քոչարեանի թեկնածութիւնը, մենք կը միանանք: Այս մասին այսօր լրագրողներու հետ զրոյցին ըսած է «Պատիւ ունեմ» խմբակցութեան նախագահ Հայկ Մամիջանեանը:
«Կայ շատ պարզ տրամաբանութիւն. Ազգային ժողովի պատգամաւորներին հարցրել են՝ նախաձեռնո՞ւմ էք գործընթաց, թէ՝չէ: Մենք դրան պատասխանել ենք, որ մենք պատրաստ ենք այս պահին նախաձեռնել, միակ խնդիրը, որ անհրաժեշտ է լուծել, դա թեկնածուի հարցը միասին քննարկել եւ մենք նոյն վայրկեանին կը նախաձեռնենք այդ գործընթացը: Այսինքն, որեւէ նախապայման նման դէպքում չկայ: Նորից եմ ասում, իրական ընդդիմադիր ցանկացած թեկնածուի հետ մենք սիրով կը նախաձեռնենք այդ գործընթացը:
Այո, եթէ «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարեանի թեկնածութիւնը, մենք կը միանանք»,-ըսած է Մամիջանեանը: