Երեւանի Աբովեան 9 հասցէի վրայ գործող Արցախի արագ արձագանգման շտաբը պիտի դադրեցնէ աշխատանքը, յայտնած է Արցախի տեղեկատուական շտաբը։
«Տեղեկացնում ենք, որ Արցախից բռնի տեղահանուածներին աջակցութեան, այդ թուում՝ առողջապահական, կրթական, սոցիալական օգնութեան եւ համանման այլ հարցերով աշխատանքները շարունակում է համակարգել ՀՀ կառավարութեան Հումանիտար կեդրոնը: Առաջացող բոլոր հարցերի կապակցութեամբ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող էք զանգահարել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան շուրջօրեայ գործող թէժ գիծ՝ 114 հեռախօսահամարով, կամ դիմել Միասնական սոցիալական ծառայութեան տարածքային (մարզային) կեդրոններ»,- ըսուած է շտաբի յայտարարութեան մէջ։