Թուրքիայի իշխանական «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակում, մի շարք երկրների դեսպանների հետ Ռամադանի ընթրիքի՝ իֆթարի ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը եւ այդ գործընթացը որակել է անկեղծ: «Ադրբեջանի հողերի ազատագրմամբ կարեւոր հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,-ասել է նա, նշելով, որ այդ հնարավորությունը չպետք է բաց թողնել եւ հարաբերությունները պետք է կարգավորել:
Իֆթարի ժամանակ Թուրքիայի նախագահը հանդիպել է նաեւ Պոլսո պատրիարքի եւ նրան ուղեկցողների հետ:
