image

Եգիպտացի ուսանողները կրկին հայագիտություն կսովորեն

Եգիպտացի ուսանողները կրկին հայագիտություն կսովորեն

Մարտի 29-ին Կահիրեի համալսարանի Հայագիտական կենտրոնում վերսկսվել են հայոց լեզվի դասընթացները եգիպտացի ուսանողների համար, որոնք վարում է Երեւանի պետական համալսարանից գործուղված դասախոս Լիլիա Հարությունյանը։

 

Կենտրոնի տնօրեն, դոկտոր Սոհեյր Դուինին բարձր է գնահատել դասընթացի մեկնարկն ու համոզմունք հայտնել, որ այն հիմք կծառայի երկու երկրների միջեւ կրթության ոլորտում առավել արդյունավետ գործակցության համար։ Կենտրոնի աշխատանքների վերսկսումը հնարավոր է դարձել Հայաստանի կառավարության, Եգիպտոսում ՀՀ դեսպանության, Կահիրեի համալսարանի ղեկավարության եւ եգիպտահայ համայնքի ջանքերով։

Հայագիտական կենտրոնը  Մերձավոր Արեւելքի ամենամեծ համալսարանում` Կահիրեի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում հիմնվել է դեռեւս 2007թ-ին: