Դէպքին «հեղինակ»ը հայ ըլլալով պատահարին մասին 2 կարեւոր գրառումներ կատարած է Գերմանիոյ Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սերովբե եպս. Իսախանեանը։
Քիչ առաջ «Արեւելք» հաղորդեց Պերլինի մէջ տեղի ունեցած սոսկալի պատահարին մասին, որուն հետեւանքով մէկ անձ զոհուած էր եւ ուրիշներ վիրաւորուած։
Դէպքին «հեղինակ»ը հայ ըլլալով պատահարին մասին 2 կարեւոր գրառումներ կատարած է Գերմանիոյ Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սերովբէ եպս. Իսախանեանը։
Գրառումները ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ՝
Աղօթում եմ Բեռլինում այսօր տեղի ունեցած պատահարի հետեւանքով զոհվածի հոգվույն խաղաղության եւ վիրավորվածների փութապես առողջության համար։ Խստորեն դատապարտում եմ այս անմարդկային արարքը։
Ըստ այս պահին մամուլին հայտնի տվյալների, այս անմարդկային արարքի հեղինակը մեծ հավանականությամբ հայաստանցի գերմանահպատակ 29 տարեկան մի անձ է։ Արդյոք խոսքը հայազգի անձի մասին է, դեռեւս հստակ չէ։
Հստակ չեն նաեւ բուն շարժառիթն ու պատճառը։ Լուրերը, թե իբր մեքենայի մեջ խոստովանական նամակ է հայտնաբերվել, չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ մամուլի հաղորդումների մեքենայում հայտնաբերվել են քաղաքական բովանդակության ինչ֊որ թղթեր կամ պաստառներ Թուրքիային վերաբերող բովանդակությամբ։ Նույն հաղորդումների համաձայն չի բացառվում, որ արարքի հեղինակը ունենա հոգեկան խանգարումներ։
Ի հավելումն նախորդ գրությանս տեղեկացնեմ, որ անմարդկային ու դատապարտելի արարք կատարած անձը` Գոռ Հ.-ն, իմ տեղեկություններով, հայկական շրջանակներին անծանոթ մի անձ է։
Մեկ բան հստակ է. Ով էլ լինի ոճիր գործած այս անձը, նրա արարքը խստագույնս դատապարտելի, մարդատյաց քայլ է։