image
Հրատապ լուրեր:

Բուհերու բոլոր շէնքերը պէտք է համախմբուին մէկ կազմակերպութեան մէջ, եկամուտը պիտի երթայ ակադեմական քաղաքին. Փաշինեան (Տեսանիւթ)

Բուհերու բոլոր շէնքերը պէտք է համախմբուին մէկ կազմակերպութեան մէջ, եկամուտը պիտի երթայ ակադեմական քաղաքին. Փաշինեան (Տեսանիւթ)

Բուհերու (Բարձրագոյն ուսումնական հաստատութիւն) բոլոր շէնքերը պէտք է համախմբուին մէկ կազմակերպութեան մէջ, եկամուտը պիտի երթայ ակադեմիական քաղաք։

Կեդրոնական դրամատան Դիլիջանի ուսումնահետազօտական կեդրոնը կայացած Տնտեսական քաղաքականութեան խորհուրդի նիստին յայտարարած է Նիկոլ Փաշինեան.

«Բուհական ոլորտում մեր պրոբլեմները (խնդիրներ) խորն են։ ՀՀ-ում գոյութիւն ունի 60 ԲՈՒՀ։ Այս արտայայտութիւնը մեզ համար եթէ ոչ կարմիր, ապա դեղին նշան պիտի լինի։ Ես ուզում եմ, որ մենք սթաթուս-քուօն հասկանանք։

60 ԲՈՒՀ նշանակում է  60 ռեկտոր (համալսարանապետ), մօտ 120 պրոռեկտոր (փոխ տեսուչ), մի քանի 100 դեկան, 1,000 դեկանի տեղակալ։ Ոչ մի զարմանալի բան չկայ, որ երբ որ մենք խօսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին, որոշակի լարուածութիւններ են առաջանում, քանի որ մենք խօսում ենք հարիւրաւոր եւ հազարաւոր մարդկանց, իրենց տեսակէտից, այդ կարգավիճակներից զրկելու մասին։ Բայց սա մեր երկրի պոտենցիալի (ներուժի) իրացման եւ զարգացման մասին է։

Որպէս կառավարութիւն զգում ենք, որ փորձագիտական հարցերի պատասխան ստանալը դառնում է անհնարինութիւն։ Դա նշանակում է, որ գիտելիքի հետ առերեսուելու ճանապարհին 10 տարի ուշացել ենք։ Եթէ մենք ՀՀ-ում ԲՈՒՀ-երը հաւաստագրենք միջազգային չափանիշներով, ոչ մի ԲՈՒՀ հաւաստագրում չի ստանայ»,- նշած է Փաշինեան։

Ան նշած է, որ Ակադեմիական քաղաքը չափազանց կարեւոր եւ ռազմավարական ծրագիր է։ 

Պէտք է ընդլայնենք երկխօսութիւնը բուհական համակարգի, գիտական համակարգի հետ։

«Ի վերջոյ, Երեւանում երկարաժամկէտում ԲՈՒՀ չպէտք է լինի, Ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի ԲՈՒՀ չպէտք է լինի։ Հայաստանեան բոլոր բուհերը՝ հայաստանեան թէ օտարերկրեայ, մասնաւոր թէ պետական, պէտք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»,- ըսած է Փաշինեան։