image

Ատրպէյճանի հետ համարկումի մասին խօսիլը ինքնին յանցագործութիւն է. Սամուէլ Բաբայեան

Ատրպէյճանի հետ համարկումի մասին խօսիլը ինքնին յանցագործութիւն է. Սամուէլ Բաբայեան

Ատրպէյճանի նախագահը կրնայ յայտարարել այն, ինչ ուզէ, բայց մենք պիտի ապրինք Արցախի մէջ, պիտի ապրինք անկախ, մեր հռչակագրի, մեր ժողովուրդի ընտրած ճանապարհով եւ պիտի պաշտպանենք մեր երկիրը: Այս մասին հանրային Հեռուստաընկերութեան եթերին ըսած է Արցախի Անվտանգութեան Խորհուրդի նախկին քարտուղար Սամուէլ Բաբայեանը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին առաինը նա պետք է հասկանար, որ դա հայտարարություններով չի լինում, նա պետք է նստի բանակցությունների, այլ ոչ թե ասի՝ եոս հրավիորւմ եմ Բաքու, բայց քանի որ նա խորը չի գիտակցում Արցախւը, նման հայտարարությունները մեզ չեն վերաբերում»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը անկեղծ չի, ղարաբաղյան կողմն էլ պետք է հստակեցնի բանակցությունների թեման։

«Առաջարկել էի արցախյան կողմը ձևակերպեր բոլոր կետերը, որ փոխվստահություն կներչնչեր երկու կողմին էլ, Արցախից արձագանք չկա, Ալիևն է Արցախի հետ վերջնագրով է խոսում, իսկ դա ոչ մի լավ բանի չի բերում»- ընդգծել է նա։

Հարցին՝ Ադրբեջանի հետ ինտեգրացիոն գործընթաց հնարավո՞ր է․ Բաբայանը ասաց. «Արցախի ժողովուրդը անկախության հռչակագիր ունի, որևիցե մեկին Արցախի ժողովուրդը չի տվել լիազորություն, որ գնան-բանակցեն այլ կոնտեքստում։ Երեսուն տարին բանակցում են գաղտնի, իրականության հետ չհամապատասխանող, ժողովրդից մանդատ եք ստացել, պիտի անկեղծ լինեք։ Ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն ա, պիտի խոսողին դատել»,:

Հարցին՝ ինչ  կարգավիճակ է պատկերացնում Բաբայանը Արցախի համար, և արդյոք Արցախում պատրա՞ստ են պատերազմի, նա պատասխանեց․ «Մենք պատրաստ ենք ամեն ինչի և պատրաստվելու ենք։  Պետք է հանրաքվե անցկացնել Արցախի ժողովրդի շրջանում, ստանալ մանդատը՝ նոր գնալ բանակցությունների:Մենք պարտվել ենք մեր մեղքով, այլ ոչ որ Ադրբեջանը ուժեղ է եղել։

Մենք ցանկացած խնդիր լուծելու ենք, եթե Ադրբեջանը ցանկանում է իրոք բանակցություններ, պետք է օրակարգ հստակեցնել՝ ինչ քայլերով ենք գնում և ինչի մասին ենք խոսում»։

Բաբայանի խոսքով՝ Արցախը պետք է պաշտպանված լինի բացարձակապես իր ուժերով, իր բանակով․ «Ինչ կարգավիճակ կստանա՝ անկախ, լրիվ անկախ, Արցախը պիտի ունենա իր պաշտպանությունը»։