image

«Ասում եմ մի նկարի, խօսում եմ...». ՊՊԾ-ի պետը ոտքով կը հարուածէ նկարիչին (Տեսանիւթ)

«Ասում եմ մի նկարի, խօսում եմ...». ՊՊԾ-ի պետը ոտքով կը հարուածէ նկարիչին (Տեսանիւթ)

Բաղրամեան պողոտայի եւ Պռօշեան փողոցի խաչմերուկին վրայ Պետական պահպանութեան ծառայութեան պետ Սարգիս Յովհաննիսեանը ոտքով հարուածած է  նկարիչին, որ կը նկարէր զինք: Սկիզբը ան ձեռքով հրեց բարձրախօսը` ըսելով, որ հեռախօսով կը խօսի: Աւելի ուշ անոր ուղեկցող երիտասարդ մը հրեց նկարիչը, ապա քաշքշեցին ու ոտքով հարուածեցին զայն:

Հարցին, թէ ինչո՞ւ կը հարուածէ, Սարգիս Յովհաննիսեանը պատասխանեց. «Իրաւունք ունի, ասում ա` մի նկարի, խօսում եմ»: 

Սարգիս Յովհաննիսեանը նաեւ սպառնաց շարժումի մասնակիցներէն մէկուն: «Քեզ խելօք պահի, բերանդ...», ըսաւ Յովհաննիսեան շարժումի մասնակիցներէն մէկուն, որ կը փորձէր սթափեցնել ՊՊԾ քացի տուած պետին: 

Լրագրողների հետ միջադէպէն յետոյ Սարգիս Յովհաննիսեանի հետ վէճի բռնուեցան ցուցարարները, բարկացած Յովհաննիսեանը հեռացուցին տարածքէն: