image

Արտակ Բեգլարեան հեռացաւ նախագահի խորհրդականի իր պաշտօնէն

Արտակ Բեգլարեան հեռացաւ նախագահի խորհրդականի իր պաշտօնէն

Իմ դիմումի համաձայն՝ այսօր ես ազատուած եմ պետական նախարարի խորհրդականի պաշտօնէն: Դիմատետրեան էջին գրած է Արցախի Հանրապետութեան պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարեան:

Ստորեւ  մեր ընթերցողներուն կը ներկայացնենք  Արտակ Բեգլարեանի կատարած գրառման  կարեւոր  մասերը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեակ էք Արցախի Հանրապետութեան պետական նախարարի փոփոխութեան ու նախագահի առաջիկայ հրաժարականի մասին: Տեղեկացնեմ, որ իմ դիմումի համաձայն՝ այսօր ես ազատուել եմ պետնախարարի խորհրդականի պաշտօնից:

Ես ինքս իմ դիրքորոշումներն ու առաջարկներն եմ ունեցել թէ՛ այսօրուայ եւ թէ՛ նախընթաց ներքին ու արտաքին զարգացումների վերաբերեալ, որոնք ներկայացրել եմ Նախագահին ու պետնախարարին՝ ընդգծելով պետական համակարգի կայունութեան ու արդիւնաւէտութեան անընդհատ անհրաժեշտութիւնը:

11-ամեայ հանրային ծառայութեան ողջ ընթացքում իմ արժէքների, սկզբունքների, գիտելիքների ու կարողութիւնների առաւելագոյն չափով նուիրուել եմ Արցախի Հանրապետութեանը եւ Հայ ժողովրդին ծառայելու իմ առաքելութեանը: Իսկ պետնախարարի խորհրդականի կարգավիճակում վերջին ամիսներին փաստացի համակարգել եմ տեղեկատուական աշխատանքները, ինչպէս նաեւ հնարաւորինս աջակցել եմ արտաքին քաղաքական եւ միջազգային իրաւական ջանքերի կեանքի կոչմանը:»