«Իմ ոչ պաշտօնական տեղեկատւութեամբ՝ արցախցիների վերջին խմբերն այս պահին ուղեւորւում են Հայաստան»,- այդ մասին յայտնած է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարեանը։
«Արցախում մնացել է առաւելագոյնը մի քանի հարիւր մարդ, որոնց մեծ մասը պաշտօնեաներ են, արտակարգ ծառայութիւնների աշխատակիցներ, կամաւորներ, յատուկ կարիքներ ունեցող որոշ մարդիկ: Նրանք նոյնպէս պատրաստւում են մեկնել»,- նշած է ան։