Շաբաթ եւ կիրակի օրերուն Ստեփանակերտի մէջ կ'աւարտին ընկերային որոշ խումբերու մսամթերքի, ձաւարեղէնի եւ գետնախնձորի հաւասարաչափ իրացման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գուրգէն Ներսիսեան։
«Վերջին օրերին Կառավարութեան կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարուել՝ յաջորդ շաբաթուանից Ստեփանակերտում սոցիալական (ընկերային) մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանուածներ, միայնակ մայրեր, բազմազաւակ ընտանիքներ եւ այլն) մսամթերքի, կարտոֆիլի (գետնախնձոր) եւ ձաւարեղէնի տրամադրումը կազմակերպելու համար:
Ընթացակարգի վերաբերեալ պատկան մարմինների կողմից կը տրուի յաւելեալ պարզաբանող յայտարարութիւն», - գրած է Ներսիսեան: