image

Արցախէն տեղահանուածները բողոքի հաւաք կատարեցին

Արցախէն տեղահանուածները  բողոքի   հաւաք  կատարեցին

Հատրութ եւ միւս բնակավայրեր վերադառնալու պահանջով ստորագրահաւաք սկսած ենք, որուն արդէն միացած են մօտ 2500 արցախցիներ: Այս մասին ըսաւ Արցախէն տեղահանուածներէն մէկը, որ կը մասնակցէր բողոքի շարժումին եւ նստացոյցին:

«Եթէ մեզ Արցախ չեն վերադարձնելու, ապա պէտք է մեզ համար ՀՀ-ում համայնք ստեղծեն: Եթէ մենք ցրուենք ինչպէս 90-ականներին գաղթած շահումեանցիներն են ցրուել, մեր հայրենքիը այլեւս չենք տեսնելու: Արցախ վերադառնալը այսօր հնարաւոր չէ, ինչպէ՞ս են մեզ կոչ անում վերադառնալ Արցախ, երբ գիւղերը նորից տալիս են: Մեր Արցախ չվերադառնալու այլընտրանքը Ռուսաստանը, Ֆրանսան, Իտալիան է, երաշխիք չեն տալիս մեզ` Արցախ վերադառնալու», ըսաւ ան:

ԱՆ նշեց, որ պետութեան կողմէ արցախցիները պաշտպանելու քաղաքականութիւն չի իրականացուիր:

«Բոլորը խօսքները մէկ արած դարձել են Նոյեմբերի 9-ի փաստաթղթի սազանտարները: Մեր պահանջները հետեւեալն են` Արցախի վերադարձ, փախստականների կարգավիճակի յստակեցում: Փախստականի կարգավիճակի հարցով դիմել ենք մի շարք դեսպանատներ, ԱԳՆ, մի շարք գերատեսչութիւններ: Ագն-ից գրաւոր պատասխանել են, որ մեր հարցով չեն կարող զբաղուել, իսկ դեսպանատներից ստացել ենք 0 պատասխան: Ինչ վերաբերում է կառավարութեանը, ապա իրենք մի բան պէտք է անեն` հրաժարական տան, որոհետեւ իրենք ազգին միայն վնաս են տալիս», նշեց բողոքի շարժման մասնակիցը: