ՀՀ առաջին տիկին Աննա Յակոբեանը Քիեւ այցէն լուսանկարներ հրապարակած է դիմատետրեան էջին` կից հետեւեալ գրառումն ընելով.
«Կիեւում ջերմ եւ անմիջական շփում ունեցայ Չեխիայի, Էստոնիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Լիտվայի առաջին տիկինների, եւ Դանիայի, Սլովենիայի եւ Սլովակիայի Պարոնների հետ։ Գագաթնաժողովի ժամանակ խօսեցի խաղաղութեան, ապագայ սերունդներին աւելի լաւ աշխարհ ժառանգելու մասին։ Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդիւնքում 30 հազար հայ երեխաների իրաւունքների ոտնահարման եւ կեանքի անմարդկային պայմանների հարցը»,-գրած է ան։
Ան Քիեւի մէջ կը մասնակցի «Առաջին տիկնանց եւ ամուսիններու երրորդ գագաթնաժողովին»։