image

Անգելա Մերկելը կնախագահի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի նախաձեռնություններից մեկը

Անգելա Մերկելը կնախագահի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի նախաձեռնություններից մեկը

Գերմանիայի նախկին կանցլեր 67-ամյա Անգելա Մերկելը համաձայնել է ստանձնել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի «Մարդասիրության համար» մրցանակի ժյուրիի նախագահությունը: Տեղեկությունը հրապարակվել է հիմնադրամի կայքում։

Հայազգի նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանի անունով 1956-ին Պորտուգալիայում հիմնված հաստատության նպատակը մարդկանց կյանքի որակը արվեստի, բարեգործության, գիտության եւ  կրթության միջոցով բարելավելն է:

1 միլիոն եվրո պարգևավճար նախատեսող մրցանակը հիմնադրամը կյանքի է կոչվել 2020 թվականին՝ առաջինը պարգեւատրելով կլիմայի պահպանության պատանի ակտիվիստ շվեդուհի Գրետա Թունբերգին:

2021-ին մրցանակակիր է դարձել «Organisation Global Covenant of Mayors» միությունը, որը 6 մայրցամաքների 142 երկրների 11 500 քաղաքների տեղական կառավարողներին միավորում է կլիմայական փոփոխությունների եւ էներգետիկ անվտանգության մարտահրավերներին դիմագրավելու ծրագրերում: 2022 թվականի մրցանակակրի անունը հայտնի կդառնա հուլիսին: