image

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վաւերացրեց Իրաքի հայոց թեմի առաջնորդի ընտրութիւնը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վաւերացրեց Իրաքի հայոց թեմի առաջնորդի ընտրութիւնը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնութիւնն ու շնորհաւորանքն է յղել Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գիւլգիւլեանին մայիսի 13-ին` Բաղդադում տեղի ունեցած Թեմական պատգամաւորական ժողովի ընթացքում Իրաքի հայոց թեմի առաջնորդ ընտրուելու կապակցութեամբ:

Հաստատելով Օշական վարդապետի ընտրութիւնը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթել է  նախանձախնդիր ծառայութեամբ արդիւնաւորել վստահուած բարձր եւ պատասխանատու առաքելութիւնը` ի խնդիր Իրաքի հայոց թեմի ազգային ու հոգեւոր կեանքի զօրացման եւ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառութեան: