image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իսրայէլի նորանշանակ դեսպանին

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՀՀ-ում Իսրայէլի նորանշանակ դեսպանին

Զրուցակիցները մտքէր փոխանակեցին նաեւ պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան եւ դրանց իւրացման քաղաքականութեան առնչութեամբ:

Յունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Իսրայէլի Պետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Եօել Լիոնին (նստավայրը` ք. Երուսաղէմ): 

Հանդիպմանը ներկայ էր նաեւ Հհ-ում Իսրայէլի պատուոյ հիւպատոս Աշոտ Շախմուրադեանը:

Շնորհաւորելով դեսպանին պաշտօնը ստանձնելու առթիւ` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքները բերեց վերջինիս: 

Զրոյցի ընթացքում անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական առնչակցութիւններին ու ընդհանրութիւններին` Նորին Սրբութիւնը ցաւով խօսեց անցեալ դարում երկու ժողովուրդներին պատուհասած ողբերգութիւնների` Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանութեան մասին, ինչպէս նաեւ անդրադարձ կատարեց Սփիւռքում երկու ժողովուրդների զաւակների միջեւ ձեւաւորուած բարեկամական յարաբերութեանը:

Իր Հերթին դեսպան Եօել Լիոնին կարեւորեց երկխօսութեան շնորհիւ երկու  երկրների միջեւ փոխգործակցութեան եւ  բարեկամական յարաբերութիւնների խորացումը:

Զրուցակիցները մտքէր փոխանակեցին նաեւ պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան եւ դրանց իւրացման քաղաքականութեան առնչութեամբ:

Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Հայրապետն արդիւնաւոր առաքելութիւն մաղթեց դեսպանին: