Ես որոշակի տեղեկութիւններ ունեմ, որ հնարաւոր տարբերակների մէջ քննարկւում է, եթէ ի վերջոյ հարցը հասնի դրան, Աղաւնոյի բնակիչներին տեղաւորել Հին Շէն եւ Մեծ Շէն համայքներում, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նոյն ծրագրերը, որ գործում են միւս տեղահանուածների մասով:
«Այս պահի դրութեամբ Բերձորի ու միւս համայքների բնակիչների տարհանման ուղղութեամբ աշխատանքներ չեն իրականացւում»: Այս մասին «Արցախի արդի մարտահրաւէրները․ Բերձորի յանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ յայտարարած է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը:
Ան նշեց, որ նախօրէին կապ հաստատած է այդ համայնքներու ներկայացուցիչներուն հետ եւ անոնց տեղահանուելու հետ կապուած տեղեկութիւններ չկան:
«Առաջին հերթին հէնց Արցախի իշխանութիւնները պէտք է տէր կանգնեն իրենց բնակիչներին եւ հնարաւոր չեմ համարում, որ լինի իրավիճակ, որ այդ մարդիկ պատանդառութեան մէջ յայտնուեն: Այս առումով քայլեր ձեռնարկւում են», նշած է ան:
Ըստ Ստեփանեանի` թէ՛ Բերձորի, թէ՛ Աղաւնոյի բնակիչներն այն նոյն արտօնութիւններէն կ'օգտուին, որոնք որ սահմանուած են տեղահանուածներու համար:
«Ես որոշակի տեղեկութիւններ ունեմ, որ հնարաւոր տարբերակների մէջ քննարկւում է, եթէ ի վերջոյ հարցը հասնի դրան, Աղաւնոյի բնակիչներին տեղաւորել Հին Շէն եւ Մեծ Շէն համայքներում, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նոյն ծրագրերը, որ գործում են միւս տեղահանուածների մասով:
Հնարաւոր է նրանց բնակարաններ յատկացուեն Հայաստանում: Այս պահին հարցերը շատ են», նշեց արցախցի պաշտօնեան: